2518 դիտում
12:10 26-04-2016
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը քննադատել է ադրբեջանական դաժանությունները և հրապարակել է ԼՂՀ ՄԻՊ զեկույցը
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն (EOI) իր պաշտոնական կայքում հրապարակել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ [url=http://www.eoi.at/d/Presse/Nagorno%20Karabakh/Interim_Public_Report_NKR%20Omb._FINAL.pdf]զեկույցը[/url]՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թվականի ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
EOI-ն նաև պաշտոնական հայտարարությամբ քննադատել է ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ցուցաբերած առանձնակի դաժան վերաբերմունքը: Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, անմարդկային վերաբերմունքի:
EOI-ն անդրադարձել է նաև քաղաքացիական բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վրա կատարված հարձակումներին, երեխաների և տարեցների նկատմամբ իրականացրած անթույլատրելի ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք առավելապես խախտում են մարդու իրավունքների եվրոպական բարձր արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները:
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը մարդու իրավուքների պաշտպանության ոլորտում Եվրոպայում գործող կարևորագույն կառույցներից է: Նշենք, որ ԼՂՀ օմբուդսմենի գրասենյակը 2009 թվականից EOI անդամ է:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
11:17 09-04-2014
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայության խնդրին. ՄԻՊ
Այս բաժնից
703 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
817 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր