Գարեթ Բեյլ. Զարմանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ է ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալիս
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը:
«Շատ լավ է, որ վերադառնալու եմ Անգլիա: Գիտենք, որ բարդ է լինելու, սակայն հանդիսականների համար դիտարժան խաղ է լինելու:
Անկեղծ ասած, զարմացած եմ, որ «Սիթին» մինչ այժմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում չի խաղացել: Նրանք աճում են և Անգլիայում հզոր ուժ են դարձել:
Մենք «Վոլֆսբուրգի» հետ 1/4-ում արժանի խաղ չցուցադրեցինք, սակայն լավ դաս քաղեցինք: Մենք վստահ կսկսենք խաղը և կփորձենք հաղթել», ասել է Բեյլը:
Նշենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: