6580 դիտում
16:25 25-04-2016
ՀՀ Գյուղնախարարությունը՝ մարտ ամսին ցրտահարություններից գրանցված վնասների մասին
Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առավել մեծ չափով տուժել են Արմավիրի մարզի համայնքների գյուղացիական տնտեսությունները: Մարզի Արմավիրի և Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին:
Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում ծիրանի բերքի կորուստը գնահատվում է 20-40%, Արտաշատի տարածաշրջանում` 40-70%, Մասիսի տարածաշրջանում` 40-50%, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից (այդ թվում նաև Էջմիածնի տարածաշրջանի) առանձին համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում` 60-90%: Բերքի որոշակի կորուստներ կան նաև Վայոց ձորի մարզի 2-3 համայնքներում:
Ընդհանրացնելով տուժած համայնքներում մասնագետների կողմից ծիրանի բերքի կորուստների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու հաշվարկները, ինչպես նաև համադրելով մնացած տարածաշրջաններում սպասվող բերքի վերաբերյալ տվյալները` հանրապետությունում 2016 թվականին կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք: Նշված ծավալները կարող են որոշ փոփոխությունների ենթարկվել` պայմանավորված մայիս ամսվա կեսերին երբեմն դիտվող բնական պտղաթափով:
Կա ևս մեկ կարևոր գործոն, որը կարող է արդյունքների վրա դրական ազդեցություն ունենալ. ծառերի թույլ ծանրաբեռնվածության դեպքում ձևավորվում են անհամեմատ ավելի խոշոր և բարձրորակ պտուղներ, որի շնորհիվ բարձրանում է ապրանքայնության մակարդակը, և զգալիորեն մեղմվում են կորուստները:
Ծիրանի ընթացիկ տարվա սպասվող բերքի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ կտրվեն մայիսի երկրորդ տասնօրյակին:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
17:34 07-04-2015
Տեղեկատվություն` Արագածոտնի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների մասին
1335 դիտում
09:41 12-03-2014
Ազգային ժողովը մարտ ամսին աշխատելու է հատուկ ռեժիմով․ Հրապարակ
4601 դիտում
18:21 26-02-2015
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում՝ մարտ ամսին
Այս բաժնից
421 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
439 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները