211652_close_icon

Ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է կայանված Nissan-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17618 դիտում article-date 10:21 25-04-2016
Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի դիմաց բախվել են 62-ամյա Հովսեփ Ջարախյանի վարած Opel Astra մակնիշի 34 CR 391 համարանիշի և Nissan մակնիշի 30 ՍՏ 688 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ը եղել է թույլատրելի հատվածում կայանված վիճակում և, ըստ Opel-ի վարորդի հայտարարության, մեկ այլ ավտոմեքենա՝ Mercedes Ford Transit մակնիշի, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը, իսկ Mercedes-ի վարորդը դիմել է փախուստի: Դեպքի վայր է ժամանել նաև «Ռոսգոստրախ» և «Սիլ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր