211652_close_icon
views-count13966 դիտում article-date 09:12 25-04-2016

Խոշոր հրդեհ Լոռու մարզի Մեծավան գյուղում. 10 ժամ պահանջվեց հրշեջներից ու գյուղացիներից՝ մարելու առաջացած խոշոր հրդեհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:45-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղի Պարույր Սևակ փողոցի թիվ 18 տանը հարակից այգում հրդեհ է բռնկվել պահեստավորված հակի դեզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 43 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Կրակը մեկուսացվել է ժամը 03:55-ին, իսկ ամբողջությամբ մարվել է արդեն առավոտյան ժամը 11:30-ին: Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման, մեկուսացման դեմ: Պարզվել է, որ այրվել է նույն տան բնակիչ Պետրոսյանին պատկանող 15 տոննա անասնակերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր