Շոկոլադե զգեստները համարվում են նորաձևության գլուխգործոցներ
Լուվրի ստորգետնյա առևտրական ցուցասրահում «քաղցր օրերի» շրջանակներում ցուցադրվում են իսկական գլուխգործոցներ, որոնք ստեղծում են ֆրանսիական շոկոլադի նորաձևության վարպետները։
Սակայն սրահի ամենավառ իրադարձությունն է համարվում 15 հայտնի նորաձևության տների ստեղծած շոկոլադե զգեստների ցուցադրությունը։
Եվրոպացի այս «մոդելագործներին» ձեռնոց են նետում նրանց ամերիկացի պաշտոնակիցները։
1998 թվականին Նյու-Յորքում կայացած ցուցադրությունը վտանգեց եվրոպացիների մենաշնորհը, այնտեղ հատկապես ցնցող էին շոկոլադե կորսետները, զարդերը և հարսանյաց զգեստը։
Բայց, ի տարբերություն Օլիվյե Լապիդուսի կամ Ռոբերտո Կավալլիի, այսօր կա նաև մի դիզայներ, որ շոկոլադի նկատմամբ իր սերն արտահայտում է անմիջականորեն։
Բրիտանացի դիզայներ Ջեֆ Բենքսը խոստանում Է դատարանից ետ վերցնել Sinsbury’s խանութների ցանցի դեմ հարուցած 15 միլիոն ֆունտ ստերլինգի հայցը, եթե դրա ղեկավարությունը համաձայնի իրեն շոկոլադով ապահովել մինչև կյանքի վերջը։