211652_close_icon
views-count2641 դիտում article-date 15:05 24-04-2016

Իսպանիա. «Բարսելոնան» նորից ջախջախեց, Սուարեսը` նորից պոկերի հեղինակ. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ քարը քարին չթողեցին Խիխոնի «Սպորտինգից»: Նախորդ տուրում «Դեպորտիվոյին» 8:0 հաղթելուց հետո այս անգամ կատալոնացիները ավելի «համեստ»` 6:0 հաշվով հաղթեցին Խիխոնի «Սպորտինգին և նորից ստանձնեցին առաջատարի դիրքը: Հանդիպման հերոսը նորից «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն էր, որը 2-րդ խաղն անընդմեջ պոկերի հեղինակ դարձավ: Այսպիսով, Սուարեսը իր գոլերի քանակը հասցրեց 34-ի և Պրիմերայի լավագույն ռմբարկուի համար պայքարում շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, որն ունի 31 խաղ: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 82 միավոր: Նույնքան միավոր ունի Մադրիդի «Ատլետիկոն»: Մադրիդի «Ռեալը» 81 միավորով 3-րդն է: [b]Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր [/b] «Բարսելոնա» - «Սպորտինգ Խիխոն»՝ 6:0 Գոլերը. Լիոնել Մեսի, 12, Լուիս Սուրաես, 63, 74 (11մ), 77 (11մ), 88, Նեյմար, 85 (11մ)

Նմանատիպ նյութեր