211652_close_icon
views-count3816 դիտում article-date 23:00 23-04-2016

Ապրիլի 23-ը պատմության մեջ

303 թ. – Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատեցին քրիստոնեական ռազմիկ Գեորգի Հաղթանակաբերին: 1907 թ. – ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը սկսեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը: 1913 թ. – ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը: Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին: 1917 թ. – ծնվել է Գեորգի Վիցինը, ռուս սիրված դերասան, «Կովկասի գերուհին», «Շուրիկի արկածները» (մահ. 2001 թ.): 1956 թ. – ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի առաջին համերգը: 1967 թ. – տիեզերք բարձրացավ խորհրդային «Սոյուզ 1» տիեզերանավը: 1974 թ. – Ինդոնեզիայի Բալի քաղաքում Boeing 707 ինքնաթիռը ավիավթարի ենթարկվեց, ինչի արդյունքում մահացավ 107 մարդ:

Նմանատիպ նյութեր