2191 դիտում
18:25 23-04-2016
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի միջև
Այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ:
Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան:
Գլխավոր քարտուղարը կարևորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը, նշելով որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է Գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
23:02 26-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ․ ֆոտոշարք
1461 դիտում
10:11 30-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ
4849 դիտում
23:46 24-09-2016
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ
Այս բաժնից
523 դիտում
14:22 05-02-2025
Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ