1325 դիտում
23:02 26-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ․ ֆոտոշարք
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը:
Նյու Յորքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև այցելել է Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև:
Հանրապետության Նախագահն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1461 դիտում
10:11 30-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ
2191 դիտում
18:25 23-04-2016
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի միջև
4852 դիտում
23:46 24-09-2016
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ
Այս բաժնից
406 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
427 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները