Գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր հանդիպել է Բակո Սահակյանին եւ լուրջ պատասխանատվություն վերցրել իր ուսերին. մանրամասներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր խորհրդակցության է հրավիրված եղել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՝ պաշտպանական խմբերի շրջանների ղեկավարներով հանդերձ:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը եւ առաջարկել է կոնկրետ մարտավարական վերադասավորում անել, որը ընդունվել է:
Նպատակը եղել է պաշտպանությունը ավելի արդյունավետ դարձնելը:
Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է հարավ-արեւելյան ուղղության պաշտպանության պատասխանատվությունը: