18775 դիտում
15:30 23-04-2016
Մի քանի թափթփուկ ուզում են կռվի դաշտում փափուկ անկողնում մրափեն. առաջնագծում գտնվող զինվորի գրառումը
Քաղաքական վերլուծաբան Լևոն Սարդարյանի որդին` Արեգը, ով ծառայում է առաջնագծում, ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«Մի քանի ժամ առաջ եմ իջել դիրքերից: Վաղն էլի գնալու եմ: Քանի հնարավորությունը կա` կիսվեմ մտքերովս: Շնորհակալ եմ բոլորիդ էս ընթացքում մեր կողքը լինելու, միասնական լինելու ու ջերմության համար: Բոլորիդ նամակներին ու հրապարակումներին չեմ կարա պատասխանեմ,կներեք: Մեր մոտ ամեն ինչ լավ ա, ոչ մի բանի պակաս չկա (ձեր շնորհիվ նաև), իրավիճակը կայուն ա ու լրիվ մեր հսկողության տակ, զինվորների մարտական ոգին իրա գագաթնակետում ա: Հատուկ ուզում եմ շեշտեմ, որ ժողովրդի ուղարկած իրերը տեղ են հասել ու բաժանվել զորքին:
“Եղնիկների” մասին տարածվող խոսակցությունների պահով ասեմ, ոի ոչ մեկ չի կորել, ոչ մեկին ոչ մի բան չի եղել: Զինվորները չեն կարողանում կապվեն հարազատների հետ բացառապես կապի բացակայության պատճառով: էս մեր կամավորների մեջ, որ արդեն հետ են գնացել, մարդիկ են եղել, որ բողոքել են նենց բաներից, որ ուղղակի խնդալու ա: Մեկը բողոքել ա, որ քնելու տեղ չկա անտառում, մյուսը, որ ոջիլ կա անտառում, մի ուրիշն էլ պատմում ա, թե իբր “Եղնիկներում” իրանք առանց հաց ու ջուր են մնացել ու 2 զինվոր ծարավից մահացել են: Ամենավատն էն ա, որ շատերը հավատացել են, թե աղբյուրներով ու գետերով հարուստ տարածքում (ջուր մատակարարող մեքենայի մասին չեմ խոսում) մարդ կարա ծարավից մեռնի: Սենց ոչ մի բարբաջանքի չհավատաք: Իսկ մնացած բողոքները արձակողներին բացատրեք, որ պատերազմում մեղր չեն բաժանում: Մեր ընկերները զոհվում են, վիրավորվում, ոչ մի բան չեն խնայում` ոչ ծնողի արցունքը, ոչ սեփական արյունն ու կյանքը, իսկ մի քանի թափթփուկ ուզում են կռվի դաշտում փափուկ անկողնում մրափեն…..
Ուզում եմ մեր զոհվածների հարազատներին ցավակցությունս հայտնել: Մեր ընկերներն էլ ընկածների շարքում են: Հարազատ կորցնելու վիշտը մեծ ա, բայց հպարտությունն ավելի մեծ պիտի լինի, որովհետև, կորցնելով մեր ընկերներին, մենք նրանց մեջ գտնում ենք մերօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքով են վճարել հայրենիքի անվտանգության համար ու փառավորել իրանց կյանքն ու մահը, բարձրացրել հայ զինվորի անունն ու պատիվը: Մեզ մնում ա չուրանալ իրանց կատարած գործն ու անսասան պահել մեր սահմանները…»:
Նմանատիպ նյութեր
2317 դիտում
20:55 26-09-2024
Անհայտ ծագման մի թափթփուկ գեներալի հասցեին վայրահաչել է. ՏԵՍԱՆՅՈւԹ. hayqnews.am
Այս բաժնից
997 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1339 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1156 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան