3345 դիտում
14:51 23-04-2016
Ռուզանը ոստիկանությանը ասել է, թե Կարոն իրեն տարել է հյուրանոց եւ ծեծելով ստիպել սեռական հարաբերություն ունենալ իր, հետո` ընկերոջ հետ
Ռուզան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախապես զգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ ՀՀ Ոստիկանության Աշտարակի բաժնում գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ Կարո Խաչատրյանը իրեն տարել է Մուղնի թաղամասում գտնվող հյուրանոցային համալիր, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, այնուհետև ծեծի ենթարկելով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ նրա ընկեր Գառնիկ Սամսոնյանի հետ:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
394 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
808 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
697 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը