24508 դիտում
18:50 30-10-2014
27-ամյա երիտասարդը մարմնավաճառին տարել է հյուրանոց` նրա հետ սեռական հարաբերություն ունենալու համար, բայց թալանել է նրան ու դիմել փախուստի
27-ամյա Հարություն Ղանբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մարմնավաճառ Ա. Մանուկյանի հետ հաճախել է Երևան քաղաքի Բագրատունյաց 2/22 հասցեում գործող «Լևոն Փիլիպոսյան» ԱՁ հյուրանոցային համալիրին պատկանող թիվ 2-րդ հյուրանոցային համար` վերջինիս հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով: Այդ ընթացքում նկատել է հատակին ընկած Ա.Մանուկյանին պատկանող 80.000 ՀՀ դրամ գումարը և ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ` բացահայտ հափշատակել է այն և հեռացել` Ա.Մանուկյանին պատաճառելով զգալի չափերի` 80.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` 176 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
11:44 26-11-2024
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
1111 դիտում
10:40 26-11-2024
Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի
589 դիտում
10:33 26-11-2024
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին