211652_close_icon
views-count3642 դիտում article-date 14:55 23-04-2016

Սերգեյ Լավրովը զմայլվել է Արարատ լեռան գեղեցկությամբ և լուսանկարել այն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարողացել անտարբեր լինել Արարատ լեռան զմայլող գեղեցկությամբ նկատմամբ և Զվարթնոց օդանավակայանում իր հեռախոսով լուսանկարել է այն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և տեղադրել լուսանկար: Գրառման մեջ ասվում է. «Արարատն այսօր հիացրեց իր գեղեցկությամբ: Ս. Լավրովը չդիմացավ և լուսանկարեց»: Հիշեցնենք, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ս.թ. ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: [img]/ups/images/0534560001461391520711319.jpg[/img]

Նմանատիպ նյութեր