Նրանք պատմություն են կերտել. քառօրյա պատերազմի մասնակիցների հերոսական պատմությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Տեսանյութը նվիրված է ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գոտում լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների և կամավորականների սխրանքին: 
Քառօրյա ռազմական բախումները բացահայտեցին բազմաթիվ խիզախ հայորդիների, ովքեր: շարունակելով երկու տասնամյակ առաջ Արցախի պաշտպանության համար մարտնչած տասնյակ հազարավոր քաջերի սրբազան գործը, մարտնչեցին հանուն այն խաղաղ լուսաբացների, որ բացվել ու բացվում են հայոց երկրի վրա: 
Լայնածավալ մարտական գործողությունները մի ակնթարթում համախմբեցին ողջ հայ ժողովրդին` արմատապես փոխելով շատերի պատկերացումներն ու հայացքները կյանքի, հայրենիքի, հայրենի հողի ու հայրենասիրության վերաբերյալ: 
Աստիճանաբար ապաքինվող տղաների ցանկությունը մեկն է` կրկին ոտքի կանգնել և վերադառնալ մարտական հենակետեր:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


