Անգլիա. «Լեսթերը» շարունակում է պատմություն կերտել, այս անգամ հաղթելով «Մանչեսթեր Սիթիին». տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը առաջատարների միջև: «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատարին՝ «Լեսթերին», որին հաղթելու դեպքում կգլխավորեր մրցաշարային աղյուսակը:
Սակայն «Լեսթերը» հերթական սենսացիայի հեղինակը դարձավ՝ 3:1 հաշվով հաղթելով ահեղ մրցակցին: Լեսթերցիները բոլոր առումներով գերազանցեցին «Սիթիին»: Նորից փայլուն հանդիպում անցկացրեց «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, որը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Դուբլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Ռոբերտ Հուտը:
Այս հաղթանակից հետո «Լեսթերը» վաստակեց 53 միավորով և արդեն 6 միավորով է առջևում 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»:
[b]Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Սիթի»-«Լեսթեր»՝ 1:3
Գոլերը. Հուտ, 3, 60, Մահրեզ, 48 - Ագուերո, 87