1416 դիտում
20:16 22-04-2016
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները
Ապրիլի 22–ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Քաղաքական և անվտանգության համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ Պլանավորման և վերանայման գործընթացի Գործընկերության նպատակների քննարկումը: ՀՀ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին է ներկայացրել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, ընթացքը, Հայաստան-ՆԱՏՕ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանաձազերծած ագրեսիայի փաստի վրա:
Կոմիտեի նախագահն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման Հայաստանի հանձնառությունը, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ու պաշտպանական բարեփոխումների առաջընթացը, պատրաստկամություն հայտնել շարունակելու հետագա աջակցությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումների առթիվ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Քննարկումների հիման վրա որոշում կայացվեց 2016թ. ՀՀ Պլանավորման և Վերանայման Գործընթացի Գործընկերության Նպատակների փաստաթուղթը ներկայացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
20:40 31-01-2017
Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հեռանկարները
7496 դիտում
21:35 27-06-2017
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
1147 դիտում
12:12 04-10-2024
Քննարկվել են ՀՀ ԶՈւ-ի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
604 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին