7445 դիտում
21:35 27-06-2017
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) փոխտնօրեն, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հետ համագործակցության դեպարտամենտի ղեկավար Էլիզաբեթ ֆոն Կապելլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օլիվյե Բուրկին:
Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը մեծապես կարևորել է Հայաստանի տարբեր մարզերում Գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը:
Հանդիպման ընթացքում հյուրերը տեղեկացրել են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում այցելել են պանրի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ և իրենց գոհունակությունն են արտահայտել տեղական արտադրանքի բարձր որակով: Անդրադարձ է կատարվել նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացման անհրաժեշտությանը:
Պատվիրակության ղեկավար Էլիսաբեթ ֆոն Կապելլերը նշել է, որ Գործակալությունը նպատակադրված է աջակցություն ցուցաբերել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր նախաձեռնությունների իրականացմանը:
Շվեյցարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել թողարկվող արտադրանքի, հատկապես կաթնամթերքի և մսամթերքի որակի բարելավմանը և արտահանումների ծավալների ավելացմանը` միաժամանակ կարևորելով Հայաստանում որակի միջազգային չափանիշների ներդրումն ու սննդամթերքի անվտանգության ապահովումը:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
12:30 30-01-2021
ՊԵԿ-ում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության հեռանկարները
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»