211652_close_icon

ԼՂՀ ՊԲ-ն դիմում է քաղաքացիներին ու զինծառայողներին

views-count29457 դիտում article-date 18:14 22-04-2016
Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ. Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ` ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից: Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության և առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր