211652_close_icon
views-count1563 դիտում article-date 12:02 26-12-2018

Ֆրանսիայի նախագահը սուրբծննդյան ուղերձ է հղել երկրի զինծառայողներին ու քաղաքացիներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես ֆրանսիացի զինծառայողներին զորակցության խոսքեր է հղել և երկրի բոլոր քաղաքացիներին կոչ արել շնորհակալություն հայտնել նրանց՝ խաղաղ անցկացված Սուրբ Ծնունդի տոնի համար, հայտնում է Tass գործակալությունը։ Տեսաուղերձը դեկտեմբերի լույս 26-ի գիշերը ցուցադրվել է France 2 հեռուստաալիքի եթերում։ «Շնորհակալություն ձեզ՝ այդ զոհաբերության, անձնվիրության համար, ինձ հետ ձեզ շնորհակալություն է հայտնում ամբողջ ազգը։ Հուսով եմ՝ դուք Ամանորի հիանալի տոն կանցկացնեք ընտանիքի ու մտերիմների շրջապատում»,-ասել է նա։ Երկրի քաղաքացիներին ուղղված խոսքում Ֆրանսիայի նախագահն ասել է. «Եթե դուք (Սուրբ Ծնունդի օրն) արթնանում եք խաղաղության և ազատության պայմաններում, այն բանի շնորհիվ է, որ նրանք (զինվորականները) մարտնչում են, որպեսզի անվտանգություն ահապովեն ձեզ ու ձեր բարեկամների համար»։ Բացի այդ, նա ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ում հարազատները զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:

Նմանատիպ նյութեր