Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Վիլյառեալի» հետ խաղում (3:0) վնասվածք է ստացել: Բուժզննումից հետո պարզվել է, որ պորտուգալացին ազդրի մկանն է վնասել:
Նշվում է, որ Ռոնալդուն բաց կթողնի Պրիմերայի հերթական խաղը` «Ռայո Վալեկանոյի» հետ, սակայն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում`«Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղին կարող է հասցնել ապաքինվել:
Այսօր Ռոնալդուն թիմի հետ չի մարզվել, այլ` անհատական ծրագրով զբաղվել է մարզադահլիճում: