211652_close_icon

Հյուսիսային պողոտայում մաքրման աշխատանքներ են կատարվում

views-count1999 դիտում article-date 13:55 22-04-2016
Սահմանված ժամանակացույցի համաձայն որոշակի հաճախականությամբ «Սանիթեք» ընկերությունը սանմաքրման լայնածավալ աշխատանքներ է կազմակերպում մայրաքաղաքի հրապարակներում, պողոտաներում: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, որոշակի պարբերականությամբ հատուկ նյութերով մաքրման աշխատանքներ են կատարվում նաև Հյուսիսային պողոտայում: Գործընթացում ներգրավվում են ինչպես լրացուցիչ մարդկային, այնպես էլ տեխնիկական ռեսուրսներ` փոշեկուլներ, ջրցան մեքենաներ և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ:

Նմանատիպ նյութեր