Սերգեյ Լավրովն այցելեց Ծիծեռնակաբերդ, իսկ հիմա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում է
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդ էր այցելել, որտեղ ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նրան ուղեկցում էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայոց ցեղասպանության թանգարա-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ապա Ս. Լավրովն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: