1198 դիտում
17:09 13-06-2014
Քննարկումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հունիսի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները քննարկումներ անցկացրին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության եւ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներ, գիտահետազոտական ինստիտուտների եւ մասնագիտական ու փորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններով նախատեսվող աշխատանքների շրջանակը. ակնկալիքներ խորհրդարանական ձեւաչափից» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, «Հայկական Սփյուռքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. ծրագրեր եւ նախաձեռնություններ» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման իրական հնարավորությունները եւ դրանց նախադեպերի դրսեւորումները խորհրդարաններում» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ եւ պատգամավորների հարցերին պատասխանեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը: Ամփոփիչ ելույթ ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Նմանատիպ նյութեր
733 դիտում
12:58 27-04-2015
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ
5137 դիտում
11:19 22-04-2016
Սերգեյ Լավրովն այցելեց Ծիծեռնակաբերդ, իսկ հիմա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում է
Այս բաժնից
685 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
622 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
865 դիտում
19:01 22-11-2024
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները (տեսանյութ)