211652_close_icon
views-count6473 դիտում article-date 18:44 21-04-2016

Արցախի արտգործնախարարը պատասխանելով «Պուտինի» կամ «Լավրովի» փաստաթղթի մասին հարցին` կոչ է արել հիմք ընդունել միայն պաշտոնական հայտարարությունները

Արցախի արտաքին քաղաքականությունն իրականացնելիս Ստեփանակերտը չի առաջնորդվում մամուլի հրապարակումներով և կոչ է անում, որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները:  Այս մասին այսօր ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը` պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին ՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման «Պուտինի» կամ «Լավրովի» փաստաթուղթ: Այս մասին հաղորդում է [url=http://artsakhpress.am/arm/news/43100/lxh-artgortsnakharar-meknabanel-e-shrjanarvox-lurery--lavrovi-%20pastatxti-veraberyal.html]«Արցախպրես»[/url]-ը:

Նմանատիպ նյութեր