Ինքնաշեն ատրճանակ և փամփուշտներ են թողել «Սիրո արահետ» այգում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցի «Սիրո արահետ» այգու սկզբնամասում գտնվող ծառի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի 40 և 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]