211652_close_icon
views-count3136 դիտում article-date 13:34 18-09-2014

Որսորդական հրացան, «Չերյոմուխա» նռնակ և փամփուշտներ՝ «Սիրո արահետ» այգում

Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Խանջյան փողոցի «Սիրո արահետ» այգում, Լազարյանի արձանի հետնամասում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակ, որի մեջ առկա էր 12 մմ տրամաչափի «ԻԺ-18» տիպի կարճեցված փողով և կտրած խզակոթով որսորդական հրացան, «Չերյոմուխա» տեսակի նռնակ և 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր