Ապրիլի 21-ը պատմության մեջ
մ. թ. ա. 753 թ. – համարվում է Հռոմի հիմնադրման օրը:
1910 թ. – մահացել է Մարկ Տվենը, ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ, «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերրի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» (ծն. 1835 թ.):
1915 թ. – ծնվել է Էնթոնի Քուինը, մեքսիկացի ծագումով ամերիկյան դերասան, «Ճանապարհ», «Կյանքի ծարավ», «Լոուրենս Արաբացի», «Բլեֆ» (մահ. 2001 թ.):
1926 թ. – ծնվել է Եղիսաբեթ II-ը, Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին:
1954 թ. – ԽՍՀՄ-ը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ:
1960 թ. – Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվեց Բրազիլիա քաղաք:
1965 թ. – ծնվել է Թաթուլ Կրպեյանը, ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս, Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը (մահ. 1991):
1994 թ. – մահացել է Էդմոնդ Քյոսայանը, հայ նշանավոր կինոռեժիսոր (ծն. 1936 թ.):