ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտնում է RBC-ն:
Օդանավակայանից ԱՄՆ նախագահը անմիջապես մեկնել է Սաուդյան Արաբիայի միապետ Սալմանի հետ հանդիպման:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, 6 օր տևողությամբ ուղևորության շրջանակում Օբաման նաև կմասնակցի Արաբական ծոցի 6 պետությունների ղեկավարների հետ գագաթնաժողովին` քննարկելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։