211652_close_icon

Ադրբեջանը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count18875 դիտում article-date 17:49 20-04-2016
Այսօր՝ ապրիլի 20-ին ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում Ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել զոհված զինծառայողի մարմինը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտկորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը դեռ չի հաղորդում զոհվածի անունը։ Նրա ինքնությունը հաստատելու համար զինծառայողի մարմինը ցույց կտան հարազատներին։ Դրանից հետո մարմինը կուղարկվի փորձաքննության մահվան պատճառը պարզելու համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂՀ իշխանությունները հայտարարել են, որ անհետ կորած է համարվում կապիտան Արգիշտի Գաբոյանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր