Ապրիլի 20-ը պատմության մեջ
1841 թ. – ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի «Գրեմի լրագիր» թերթում տպագրվեց Էդգար Ալլան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» պատվածքը, որը համարվում է առաջին դետեկտիվ ժանրի գրվածքը։
1884 թ. – ծնվել է Դանիել Վարուժանը, արևմտահայ նշանավոր բանաստեղծ, Մեծ Եղեռնի զոհ:
1889 թ. – ծնվել է Ադոլֆ Հիտլերը, Գերմանիայի պետական քաղաքական գործիչ, ֆաշիզմի հետևորդ (մահ. 1945 թ.):
1910 թ. – Հալլեի գիսաստղը ընդհուպ մոտեցավ երկրին:
1968 թ. – Դանիայի Տաստրուպ քաղաքում Դիփ Փարփլ խումբը տվեց իր առաջին համերգը:
1994 թ. – Ռուսաստանի Պետական դուման սկսեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի քվեարկությունը:
1999 թ. – ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի «Կոլումբայն» դպրոցում 2 աշակերտներ կրակ բացեցին դպրոցի աշակերտների և ուսուցիչների վրա, ինչի հետևանքով սպանվեց 12 և վիրավորվեց 23 մարդ:
2011 թ. – մահացել է Գեորգի Յարալյանը, հայ հայտնի ծաղրանկարիչ (ծն. 1927 թ.):