3955 դիտում
22:23 19-04-2016
Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը համազգային ռեկորդ է արձանագրել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը Արձանագրել է համազգային ռեկորդ՝ 5 տարի անընդմեջ հաղթող ճանաչվելով «Հայկյան» մրցանակաբաշխության «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում: Արձանագրված ռեկորդը գրանցվել է հայկական դյուցանզագրքում, որը հանդիսանում է Գինեսի համաշխարային ռեկորդների գրքի հայկական տարբերակը:
Այսօր՝ ապրիլի 19-ին Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի աշխատասենյակումում հյուրընկալվեց ռեկորդների հաշվառման հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը, ով ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանին հանձնեց ռեկորդը արձանագրող հավաստագիրը:
«Սա մեր բոլոր ուսանողների, և առհասաևրակ ողջ բուհի ձեռքբերումն է: Մեր բոլորիս ներդրած ջանքերի արդյունքում իրականություն դարձավ արդեն պատմական այս իրողությունը, որի իրականացման համար մեծ աջակցություն են ունեցել համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և Հայաստանի երիըտասարդական հիմնադրամը»,- ստանալով հավաստագիրը նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի ներկայացոցիչներ և բազմաթիվ երիտասարդներ: Հոբելյանական 15-րդ մրցաակաբաշխության արդյուքնեով մցանաների արժանացան 2015 թվականի ընթացքում իենց գործունեությամբ երիտասարդական ոլորտում աչքի ընկած կառույցներն ու գործիչները:
Մրցույթի արդյունքներով ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հինգերորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում և արժանացավ «Հայկյան» մրցանակի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
4485 դիտում
22:37 14-12-2014
Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը դարձավ 20 տարեկան
14126 դիտում
18:10 28-10-2017
Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը կրկին Արցախում էր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
409 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
793 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
745 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան