211652_close_icon
views-count1253 դիտում article-date 21:27 19-04-2016

Երևանում կայացան ‪‎ՀԱՊԿ‬ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները

Այսօր` ապրիլի 19-ին, Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի նախագահությամբ կայացան ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները։ Նիստին մասնակցեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը։ Քննարկվեցին ՀԱՊԿ հայեցակարգային մի շարք փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցեր։ Հանդիպումն անցավ հավաքական անվտանգության ապահովման ոլորտում աշխատանքների ակտիվացման փոխադարձ ձգտումն արտահայտող գործնական և կառուցողական մթնոլորտում։ Խորհրդատվությունների շրջանակներում պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը։ Երևանյան հանդիպումը կայացավ Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների որոշումների իրականացման միջոցառումների ծրագրի դրույթներին և կազմակերպությունում ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից առաջարկված, ՀՀ Նախագահ, ՀԱՊԿ ՀԱԽ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված առաջնայնություններին համապատասխան։

Նմանատիպ նյութեր