860 դիտում
13:53 18-06-2015
Քիշնևում կայացան հայ-մոլդովական քաղաքական խորհրդատվությունները
Հունիսի 17–ին Քիշնևում տեղի ունեցան հայ-մոլդովական խորհրդատվություններ՝ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների տեղակալնելի մակարդակով: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մոլդովական կողմից` Մոլդովայի ԱԳ և Եվրոպական ինտեգրման նախարարի տեղակալ Անդրեյ Գալբուրը:
Քննարկվեցին հայ-մոլդովական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Երկկողմ համագործակցության աշխուժացման համատեքստում ընդգծվեց այցելությունների իրականացման փոխադարձ պատրաստակամությունը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:
Երկուստեք նշվեց, որ տնտեսական հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը կարող է խթան հանդիսանալ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում հարաբերությունների հետագա ակտիվացման, ինչպես նաև գործարար շրջանների միջև կապերի հաստատման համար:
Նմանատիպ նյութեր
1316 դիտում
21:27 19-04-2016
Երևանում կայացան ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդատվությունները
836 դիտում
17:41 28-11-2014
Պեկինում կայացան հայ-չինական քաղաքական խորհրդակցություններ
963 դիտում
21:27 12-06-2015
ՀՀ ԱԳՆ-ում կայացան հայ-իրանական քաղաքական խորհրդատվություններ
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան