211652_close_icon

Սոչիում կայացան ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդակցությունները

views-count4959 դիտում article-date 18:48 13-08-2016
Օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցան ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցությունները, որի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում և նիստը նախագահում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էր կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Խորհրդակցության մասնակիցները անդրադարձան ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի և կանոնադրական այլ մարմինների հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին: ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարները մտքեր փոխանակեցին արդի միջազգային գործընթացների շուրջ:

Նմանատիպ նյութեր