Ալենը բնակարանում ստորացրել եւ ծեծել է տատին
Ալեն Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի իրենց բնակարանում թքել է տատիկի` Ելենա Նազարյանի վրա, հրել գցել է գետնին, այնուհետև ոտքով ուժգին հարվածել ազդրին` պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
[b]Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն[/b]


