5738 դիտում
15:28 17-04-2015
25-ամյա Վաչագանը փողոցի մեջտեղում ոտքերով և ձեռքերով ծեծել է կնոջը և հարվածել կնոջ տատին
25-ամյա Վաչագան Մանասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Քաղսի համայնքի կենտրոնական փողոցում վիճաբանել է իր նախկին կնոջը՝ Անուշ Եղիազարյանի հետ, որի ընթացքում ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել վերջինիս:
Բացի այդ, նա գնացել է Անուշ Եղիազարյանի տուն՝ Հրազդան քաղաքում՝ իր երեխային տեսակցելու նպատակով, սակայն կնոջ կողմից իր առջև դուռը չբացելու պատճառով նրա կամքին հակառակ, բնակարանի մուտքի դռան փականի շրջանակը վնասելու միջոցով, ապօրինի մուտք է գործել բնակարան, որտեղ բնակարանից դուրս գալու հարցի շուրջ վիճաբանել է կնոջ տատիկի՝ Ֆլորա Եղիազարյանի հետ: Վիճաբանության ընթացքում հարվածել է Ֆլորա Եղիազարյանին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117, 118 հոդվածներով եւ 147 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2944 դիտում
16:21 07-07-2015
39-ամյա Լուսինեն ոտքերով եւ ձեռքերով անկանոն ծեծի է ենթարկել ամուսնու տատին
3396 դիտում
18:50 27-10-2014
Լոռիում 45-ամյա տղամարդը խանդի հողի վրա ոտքերով եւ ձեռքերով ծեծել է կնոջը
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր