Անկարայի ներքին հարցն է՝ փակել թուրք-սիրիական սահմանը կամ ոչ. Դավութօղլու
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրավունք չունեն Թուրքիայի առաջ պայմաններ դնել՝ կապված թուրք-սիրիական սահմանի հետ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այդ հարցը Դավութօղլուն անվանել է «Անկարայի ներքին հարց»:
«Միայն Թուրքիան իրավունք ունի կարգավորել իր սահմաններում իրավիճակը»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիային ոչ ոք իրավունք չունի պայմաններ թելադրել:
Դավութօղլուի խոսքով՝ թուրք-սիրիական սահմանը Սիրիայից փախստականների միակ հույսի ճանապարհն է, ովքեր փախչում են պատերազմից:
Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց էին անցկացրել, որի ժամանակ քննարկել են նշված սահմանը փակելու մասին: