Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է խոտհունձը
Գարնան ամիսներին տեղումնառատ եղանակով պայմանավորված` այս տարի խոտհունձը մայրաքաղաքի վարչական շրջաններում սովորականից շուտ է մեկնարկել:
Խոտհունձն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածներում, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, բուժհիմնարկների և բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում։
Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին հանձնարարական է տրված խիստ հետևողական լինել`խոտհունձը ժամանակին կազմակերպելու համար։
[b]Երևանի քաղաքապետարան[/b]