988 դիտում
20:17 13-08-2014
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է «Երևանյան ամառ» ծրագիրը
Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամացն արդյունավետ ու հագեցած կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրով մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը կգործի բակային 19 ճամբար: Ըստ այդմ, 125 տարածքներում կազմակերպված միջոցառումների թիվը կհասնի 132-ի. դրանք հագեցած են մարզական, մշակութային և ճանաչողական բազմաբնույթ միջոցառումներով, մասնավորապես, մանկական հանդես-ծրագրեր, կավճանկարչության, երգի, պարի, ասմունքի և այլ մրցույթներ, ձեռքի աշխատանքների ցուցահանդեսներ, ազգային մշակույթի ուսուցողական միջոցառումներ, ինտելեկտուալ վիկտորինաներ, հայոց բանակին, պետական խորհրդանիշներին նվիրված դասընթացներ, էքսկուրսիաներ դեպի թանգարաններ, կենդանաբանական այգի, հանրօգուտ աշխատանք (բակի մաքրում, ծառերի և ծաղիկների խնամում, տաղավարների պատրաստում) և այլն։ Բակային ճամբարների և միջոցառումների ծրագրում ընդգրկվել են նաև հանդիպումներ անվանի մտավորականների և արվեստագետների հետ, ինչպես նաև միջոցառումները կազմակերպելու համար տեղական մշակութային խմբերից բացի հրավիրվել են արհեստավարժ խմբեր։ Բակային միջոցառումներին անմասն չեն մնում նաև հաշմանդամություն ունեցող երեխաները։ Տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել «Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի, ինչպես նաև «Զատիկ» խնամքի հաստատության երեխաների համար։ Միջոցառումների ընթացքում կազմակերպիչները երեխաներին հանձնում են նաև նվերներ։ Նախնական հաշվարկներով՝ միջոցառումներին կմասնակցի երևանաբնակ և մարզերից եկած շուրջ 17.000 երեխա։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
8715 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
1524 դիտում
17:21 05-06-2017
Մայրաքաղաքում շարունակվում է «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագիրը
5255 դիտում
23:41 31-08-2016
«Երևանյան ամառ 2016»-ն ամփոփվել է. «Ցտեսութուն ամառ»
Այս բաժնից
427 դիտում
17:05 30-09-2024
Վստահ եմ՝ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան». Ալիև
361 դիտում
16:45 30-09-2024
Մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք պահել մեր հաղթանակը. Սասուն Միքայելյան
343 դիտում
15:38 30-09-2024
Լիբանանում ՀՀ դեսպանը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին խուսափել Լիբանան այցելությունից