Խոտհունձը մայրաքաղաքում կընթանա մինչև խոր աշուն
Երևանի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներում, գլխավոր ու երկրորդական փողոցների սիզամարգերում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում շարունակվում է խոտհունձը: Գործընթացը ներկայում իրականացվում է տասնօրյա պարբերականությամբ` պահպանվող հրդեհավտանգ իրավիճակից զերծ մնալու նպատակով: Խոտհունձը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատու կառույցներին ապահովել է համապատասխան տեխնիկայով և անհրաժեշտ այլ բաղադրիչներով: Անմիջապես խոտհունձի աշխատանքներից հետո այդ տարածքները առատ ոռոգվում ու պարարտացվում են: Խոտհունձը մայրաքաղաքում կընթանա մինչև խոր աշուն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն