211652_close_icon
views-count4104 դիտում article-date 23:38 19-04-2016

Ապրիլի 19-ը պատմության մեջ

1824 թ. – մահացել է Ջորջ Բայրոնը, անգլիացի նշանավոր բանաստեղծ (ծն. 1788 թ.): 1839 թ. – Լոնդոնում կնքված պայմանագրի համաձայն Բելգիան անկախացել է Հոլանդիայից: 1850 թ. – ԱՄՆ-ն և Անգլիան պայմանագիր կնքեցին Պանամայի ջրանցքի կառուցման համար, ավելի ուշ ԱՄՆ-ը սեփական միջոցներով կառուցեց այն: 1915 թ. – Մեծ Եղեռնի ժամանակ սկսվեց Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևեցին մոտ 1 ամիս: 1992 թ. – Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության զինանշանը: 2000 թ. – մահացել է Գրիգոր Խանջյանը, հայ ճանաչված նկարիչ (ծն. 1926 թ.):

Նմանատիպ նյութեր