211652_close_icon
views-count1550 դիտում article-date 18:20 29-03-2016

Կիտոն Լատինական Ամերիկայի ամենատարածված 25 ուղղությունների թվում է

Ըստ «Tripadvisor» կայքի, որն աշխարհի ամենահայտնի ճանապարհորդական կայքերից է՝ Էկվադորի մայրաքաղաքը՝ Կիտոն, Լատինական Ամերիկայի 2016թ. ամենատարածված ուղղությունների շարքում 15-րդ տեղն է զբաղեցնում: Այս մասին տեղեկանում ենք [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=1321]«Հայ-Էկվադորական Բարեկամություն»[/url] հասարակական կազմակերպության կայքից: Զբոսաշրջիկներն ընտրում են Կիտոն, քանի որ ճանապարհորդությունը լիովին համապատասխանում է իրենց պահանջներին: Կայքը Կիտոն համարում է Լատինական Ամերիկայի լավագույն պատմական կենտրոններից մեկը, որն աչքի է ընկնում քաղաքը զարդարող իր ճարտարապետական առանձնահատկություններով: Բուենոս Այրեսը (Արգենտինա), Կուսկոն (Պերու) և Գրամադոն (Բրազիլիա) զբաղեցնում են Հարավային Ամերիկայի ամենատարածված 25 ուղղությունների ցանկում առաջին երեք հորիզոնականները: Մրցանակները շնորհվում են ալգորիթմի հիման վրա, որը հաշվի է առնում քանակի և որակի վերաբերյալ ակնարկներն ու հյուրանոցների, ռեստորանների ու ժամանցի վայրերի վարկանիշները:

Նմանատիպ նյութեր