5962 դիտում
18:58 18-04-2016
ՍԱՊԾ պետն այցելել է ձկնաբուծարաններ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:
Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու ու հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով:
ՍԱՊԾ ղեկավարը նաև տնտեսավարողների հետ քննարկել է արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն առնչվող հարցեր՝ կարևորելով անվտանգության նորմերի, ինչպես նաև տեխնոլոգիական հրահանգների պահպանումը:
Տնտեսավարողներին ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետությունում, ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական և անասնաբուժասանիտարական նորմերն ու պահանջները: Նշվել է, որ այսօրինակ մշտադիտարկումներն ուշադրության առանցքում կպահեն իրացվող և արտահանվող խեցգետնի որակն ու անվտանգությունը, ինչը կնպաստի առանց խոչընդոտների հայկական խեցգետինն արտահանել ԵՄ և ԵԱՏՄ տարածք:
Նմանատիպ նյութեր
1713 դիտում
21:13 10-02-2014
Ցամաքած ձկնաբուծարաններ` Արմավիրի համայնքներում. տեսանյութ
2031 դիտում
15:14 22-11-2016
ՍԱՊԾ-ն հիշեցնում է՝ սննդի շղթայի օպերատորները պարտավոր են գրանցվել ՍԱՊԾ-ում
950 դիտում
11:15 17-09-2015
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետն ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը
Այս բաժնից
718 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
940 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
718 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու