Լոս Անջելեսում Հիլարի Քլինթոնին ուղեկցող ավտոշարասյան վրա մեկդոլարանոցներ են նետել
ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի կողմնակիցները 1 դոլարանոց թղթադրամներե ն նետել նախագահի մեկ այլ թեկնածու, երկրինախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ավտոշարասյան ուղղությամբ, հաղորդել է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու, երբ Քլինթոնն ուղևորվում էր դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ հայտնի իրավաբան Ամալ Քլունիի հետ նարխընտրական քարոզարշավի համար գումար հավաքելու համար նախատեսված հանդիպման վայր:
Բողոքի ակցիայի մասնակիցները այդկերպ ցանկացել են ցույց տալ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի համար կազմակերպվող միջոցառումների անհեթեթությունը: