Հակառակորդն այս գիշեր դիվերսիայի 2 փորձ է ձեռնարկել և հետ շպրտվել. ԼՂՀ ՊՆ
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ դեպքեր:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:
Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են:
[img]/ups/images/0493558001460006879489031.jpg[/img][img]/ups/images/0466036001460006920799445.jpg[/img]