211652_close_icon
views-count12077 դիտում article-date 00:32 18-04-2016

Իսպանիա. «Բարսելոնան» նորից աղետի ենթարկվեց և իրավիճակը ֆանտաստիկ բնույթ կրեց. տեսանյութ

Իսպանիայի առաջնությունում շարունակվում են զարմանահրաշ իրադարձությունները: «Բարսելոնան» երրորդ անընդմեջ պարտությունը և այժմ` առաջնության վերջին 5 տուրից առաջ մրցաշարային իրավիճակը ծայրաստիճան սրվեց: Աս անգամ 33-րդ տուրում կատալոնացիները սեփական հարկի տակ պարտվեցին «Վալենսիային»` 1:2: «Բարսելոնայի» կազմում միակ գոլը խփեց հարձակվող Լիոնել Մեսին, և դա նրա 500-րդ գոլն էր կարիերայում: «Բարսելոնան» 76 միավորով շարունակում է մնալ 1-ին տեղում, բայց, արդեն ամեն ինչ պետք է զրոյից սկսել, քանի որ «Ատլետիկոն» ունի նույնքան միավոր: Ընդամենը 1 միավոր է նրանց զիջում Մադրիդի «Ռեալը»: Ահա այսպես, ընդամենը 3 տուր առաջ ամենաանհետաքրքիր թվացող առաջնությունը դառնում է ամենաինտրիգայինը: [b]Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր [/b] «Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 1:2 Լիոնել Մեսի, 63 - Իվան Ռակիտիչ, 26, ինքնագոլ, Լորենսո, 45+1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր