211652_close_icon
views-count6547 դիտում article-date 09:05 10-04-2016

Իսպանիա. «Բարսելոնան» սենսացիոն պարտություն կրեց Սոսյեդադում և չեմպիոնական մրցավազքը նոր թափ ստացավ. տեսանյութ

Ընդամենը 3 տուր առաջ Իսպանիայի չեմպիոնի հարցը արդեն կանխորոշված էր համարվում, քանի որ «Բարսելոնան» մոտակա մրցակցից` «Ատլետիկոյից» առաջ էր 11 միավորով: Սակայն այդ 3 տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ (2:2), պարտվեց «Ռեալին» (1:2), իսկ երեկ էլ սենսացիոն պարտություն կրեց «Ռեալ Սոսյեդադից» (0:1) և չեմպիոնական մրցավազքը հրաշքով վերածնվեց. այժմ «Ատլետիկոն» ընդամենը 3 միավոր է զիջում «Բարսելոնային», իսկ «Ռեալը»` 4: Ակնհայտ է, որ այժմ «Բարսելոնայի» մոտ խաղային ճգնաժամ է: «Ռեալ Սոսյեդադից» արդեն 5-րդ րոպեին գոլ ընդունելուց հետո կատալոնացիները այդպես էլ չկարողացան գեթ մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը: Հանուն արդարության պետք է նշել, որ դրանում «մեղավոր» էր նաև տանտերերի դարպասապահ Հերոնիմո Ռուլյին, որը գերազանց խաղ անցկացրեց` բազմաթիվ տպավորիչ սեյվեր կատարելով: Ուշագրավ է, որ «Բարսելոնան» արդեն 10-րդ տարին է, ինչ չի կարողանում «Սոսյեդադին» հաղթել նրա հարկի տակ: Այդ ընթացքում «Ռեալը» Մադրիդում հեշտությամբ հաղթեց «Էյբարին»` 4:0, իսկ «Ատլետիկոն» մի փոքր դժվարությամբ, բայց նույնպես հաղթեց «Էսպանյոլին»` 3:1 և այժմ մրցաշարային իրավիճակը 32 տուրից հետո հետևյալ պատկերն ունի. «Բարսելոնան» ունի 76 միավոր, «Ատլետիկոն»` 73, «Ռեալը»` 72: [b]Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր [/b] «Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 1:0 Միկել Օյարզաբալ, 5 «Ռեալ» - «Էյբար»՝ 4:0 Խամես Ռոդրիգես, 5, Լուկաս Վասկես, 18, Կրիշտիանու Ռոնալդու, 19, Խեսե, 39 «Էսպանյոլ» - «Ատլետիկո»՝ 1:3 Պապե Դիոպ, 29 – Ֆերնանդո Տորես, 35, Անտուան Գրիզման, 58, Կոկե, 89
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր