211652_close_icon
views-count5308 դիտում article-date 22:57 18-04-2016

Ապրիլի 18-ը պատմության մեջ

1826 թ. – Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոնում տեղի ունեցավ գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Օբերոն» օպերայի պրեմիերան: 1853 թ. – շահագործման հանձնվեց Ասիայի առաջին երկաթգիծը, (Բոմբեյ-Տաննա, 36 կմ): 1858 թ. – ծնվել է Ալեքսանդր Շիրվանզադեն, հայ նշանավոր գրող, դրամատուրգ (մահ. 1935 թ.): 1877 թ. – Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը: 1906 թ. – Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ երկրաշարժ, որը ԱՄՆ-ի պատմության ամենամեծ երկրաշարժներից էր: 1946 թ. – իր գործունեությունը դադարեցրեց Ազգերի լիգան, որին հաջորդեց ՄԱԿ-ը: 1950 թ. – մահացել է Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Սովետական Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (ծն. 1902 թ.): 1955 թ. – մահացել է Ալբերտ Էյնշտեյնը, գերմանացի հռչակավոր ֆիզիկոս, հարաբերականության տեսության ստեղծողը (ծն. 1879 թ.): 1980 թ. – Մեծ Բրիտանիան ճանաչեց Զիմբաբվեի անկախությունը:

Նմանատիպ նյութեր